ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը խոսել է ՌՊԼ-ի 17-րդ տուրի՝ «Զենիթի» հետ հանդիպումը (3:1) ձյան տակ անցկացնելու մասին։
«Արժե՞ր խաղալ այսօր: Ինչո՞ւ ոչ․ Դրա համար մենք մեծ գումարներ ենք ստանում և պարտավոր ենք մեր պարտականությունները կատարել անկեղծորեն և առավելագույն նվիրումով։ Այսօր այս եղանակին էլ տրիբունաներում նստածներն իրենց այնքան էլ լավ չէին զգում։ Նրանց կողմից աջակցությունը զգացվում էր։ Շատ շնորհակալ ենք»,- Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում «Championat»-ը։
Հայ ֆուտբոլիստը նաև խոսել է իր հեղինակած գոլի մասին․ «Ես առանձնահատուկ էմոցիաներ չզգացի։ Ինձ համար կարևոր է, որ մենք վաստակեցինք երեք միավոր։ Գոլը տոնե՞լը․ լսեցի՞ք, թե ինչ ասացի տեսախցիկի առջև: Փառք Աստծո՝ ոչ: Եթե կրկնեմ, ինձ միանգամից կթաղեն (ծիծաղում է):
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ