Պուտինն ու Ալիևը քննարկել են Խաղաղության պայմանագիրը, դելիմիտացիան և կապերի ապաշրջափակման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

5

Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, սահմանի դելիմիտացիան, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

ՌԴ նախագահը Ալիևի հետ զրույցում հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Բաքվին և Երևանին կարգավորման համար լուծումներ մշակելու հարցում

 

--00—ԱՊ