Միջազգային հանրությունը կոչ է անում Իսրայելին դադարեցնել Արևմտյան ափին լայնամասշտաբ գործողությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

photo_2024-08-29_15-48-35

Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափի մի քանի շրջաններում օգոստոսի 28-ից սկսել է խոշոր գործողություն՝ նշելով, որ դա «հակաահաբեկչական գործողություն» է։ Արևմտյան ափին զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, արդեն հասել է 17-ի։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ից։

Գործողության երկրորդ օրը Իսրայելը հայտնել է, որ Տուլկարմում սպանել է հինգ «ահաբեկչի», որոնք թաքնված են եղել մզկիթում։ Ըստ իսրայելական կողմի՝ նրանք սպանվել են փոխհրաձգության արդյունքում։ Զոհերից մեկը Մուհամմեդ Ջաբերն է, որին Իսրայելում մեղադրում են ահաբեկչության մեջ։ Պաղեստինյան խմբավորումները նրան անվանել են «դիմադրության ուժերի» կարևոր գործիչ և խոստացել են վրեժ լուծել նրա սպանության համար։ 

Բացի Տուլարմից, իսրայելական ուժերը գործողություններ են անցկացնում նաև Ջենինում, Տուբասում, որտեղ նույնպես կան զոհեր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ