Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել. ԻՀՊԿ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Screenshot_2

Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

«Որպես տարածաշրջանային տերություն՝ Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր վճռականությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում: Իրանը հստակ ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ՝ կլինի քաղաքական, թե ռազմական ճնշում, ի վիճակի չէ թուլացնել իր ազդեցությունը։

Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ, որը կշրջանցի Իրանի շահերը, կբախվի ուժեղ դիմադրության: Երկիրը կշարունակի պաշտպանել իր դիրքերը քաղաքական և ռազմավարական բոլոր հարցերում», - ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ