ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Իրանի ռազմական խորհրդականներն ու զինվորականները Սիրիայում էին մինչև Բաշար Ասադի վարչակարգի տապալման վերջին պահը։ Իրանի նախագահական խորհրդի անդամ Ահմադ Նադերին ասել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հուսեյն Սալամին ներկա է եղել Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ այսօր կայացած խորհրդարանական փակ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են Սիրիայում Ասադի կառավարության տապալումը և տարածաշրջանային իրադարձությունների հետագա զարգացումը։
Նշվել է, որ ներկայումս Սիրիայում իրանական ուժեր չկան։
--00—ՅՄ