ՏԿԵՆ-ում քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ և ընդերքի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

l-0x169wh-2048x1194z-0.3838

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։ Նախարարը ողջունել է հյուրին և ընդգծել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության փաստը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ և ընդերքի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարար Սանոսյանը կարևորել է ՄԱԿ-ի ԵՏՀ գրասենյակի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության շրջանակներում Հայաստանի կայուն զարգացման ապահովմանն ուղղված հետագա համագործակցային ծրագրերի իրականացումը:

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը էական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին նաև տրանսպորտի ոլորտում։ ՄԱԿ-ի ԵՏՀ ներքին տրանսպորտի բաժնի կողմից իրականացվում է ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի թվայնացման վերաբերյալ հետազոտություն։

Նախարարը կարևորել է այս գործընթացը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ի կողմից տրամադրվող աջակցությունը։

--00—ՅՄ