Կարևորվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից տրամադրվող փարձագիտական աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

17261400817775

Սեպտեմբերի 11-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին։ Այս հանատեքստում կարևորվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից տրամադրվող փարձագիտական աջակցությունը։ 

Կողմերը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ճանապարհային անվտանգության, շրջակա միջավայրի ոլորտներում հետագա համագործակցությանն ուղղված քայլերը։

--00—ՅՄ