Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Մոսկվայի և Բաքվի համագործակցության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

l-0x50wh-1280x746z-0.6141

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ամփոփել են համագործակցության արդյունքները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի և մշակույթի:

Քննարկվել են նաև կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների պահպանման և խելացի քաղաքի ոլորտում փորձի փոխանակման հարցեր:

«Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն, որն ամրագրում է ձեռք բերված պայմանավորվածությունները և վերահաստատում կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ