Փաշինյանն օրվա կեսը աճպարար է, մյուսը կեսը՝ ծաղրածու, մարդկանց զբաղեցնում է. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Այս թրքահպատակ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի լեգիտիմացնեն Ալիևի կողմից ցեղասպանական գործողություններն Արցախում, ինչպես նաև արցախյան օրակարգը վերջնականապես փակեն։ Որևէ նոր բան չկա, այս իշխանություններն ուղիղ պատասխանատու են մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման համար։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Փաշինյանն օրվա կեսը աճպարար է, մյուսը կեսը՝ ծաղրածու, մարդկանց զբաղեցնում է, եթե մեր ժողովուրդն իրականության հետ առերեսվի գոնե մեկ շաբաթ, ապա կհասկանա, թե ով է սա և ինչ վտանգներ է բերել ու բերում։ Մենք պետք է շարունակենք աշխատել ժողովրդի հետ և կարողանանք ներգրավել ավելի լայն զանգվածներ առաջիկա պայքարի մեջ, որպեսզի կարողանանք ազատվել սրանցից»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ