ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Պակիստանում ՌԴ դեսպանին ուղեկցորդ մեքենան պայթել է ականի վրա, կան տուժածներ։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվականի փոխանցմամբ հայտնել է ՌԴ դիվանագիտական առաքելությունը։
«Մինգորայից հյուրանոց տանող ճանապարհին ականի պայթյունից տուժել են ոստիկաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պակիստանում Ռուսաստանի դեսպանին ուղեկցող առնվազն մեկ ոստիկան զոհվել է ականի պայթյունից, հայտնում է Geo TV-ն։
--00—ԱՊ