Տավուշի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով պայթել է սահմանային ականապատ տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

կո.jp

Տավուշի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով պայթել է սահմանային ականապատ տարածքում։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել է  Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանը։

«Այսպես կոչված «եռանկյունու» տարածքում է եղել է դեպքը, դա էն տարածքն է, որը գտնվում է հիմա մեր վերահսկողության տակ, ու վարչապետը առաջարկում էր փոխանակել»,– ասաց նա։

Դեռ հայտնի չէ, թե որքան  վնաս են կրել անասնապահները, բայց  համայնքի ղեկավարը նշեց, որ հարցը շուտով կքննարկվի։

--00--ԼՀ