Հոկտեմբերի 1-ից կգործի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

d
 
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է միջազգային ուղեւորափոխադրումների ամառային սեզոնի փակման մասին 2024 թվականի հոկտեմբերի 1-ից․

«Տեղեկացնում ենք, որ սկսած 02.10.2024թ. միջազգային հաղորդակցությամբ կգործի Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը։ Մեկնումը Երևանից ամսվա զույգ օրերին, մեկնումը Թբիլիսիից՝ ամսվա կենտ օրերին։ 

Գնացքի տոմսերը վաճառվում են Երևանի, Արմավիրի, Գյումրիի և Վանաձորի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև առցանց՝ www.railway.am կայքում։ Պայմաններին և գնացքների չվացուցակին կարող եք ծանոթանալ նաև մեր կայքում։ Մաղթում ենք բարի ճանապարհ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

--00—ՍՊ