ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանեց Մայր Տաճար, որտեղ ընթանալու է վերաօծման արարողությունը։ Մինչև վերջին պահը կառավարության լրատվականը չէր հաստատում, որ Փաշինյանը մասնակցելու է արարողությանը։
Նկատենք, որ սա վերջին չորս տարվա ընթացքում կլինի Փաշինյանի առաջին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ավելի վաղ Եկեղեցու ներկայացուցիչներն ասել էին, որ այս հրավերը ֆորմալ է ու չի փոխում հոգևորականության վերաբերմունքը ՀՀ վարչապետի ու իշխանության նկատմամբ։
--00—ՅՄ