Սյունիքում բուժաշխատողների հետ քննարկվել է առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

l-0x143wh-1914x1115z-0.4107

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Սիսիանի, Բռնակոթի, Դարբասի, Կապանի, Նորաշենիկի, Քաջարանի և Մեղրու պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և բուժակ֊մանկաբարձական կետի բուժաշխատողների հետ։

Քննարկման թեման է եղել առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները, դրանց լուծման և զարգացման ուղիները։

Փոխնախարարն անդրադարձել է կատարողականներին, բոնուսային համակարգին, իմունականխարգելման գործընաթացին։

Արտակ Ջումայանը Մեղրիում` Լոֆթ կենտրոնում հանդիպել է Մեղրիի բժշկական կենտրոնի թիմի հետ։ Այստեղ առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի և Արմեդ էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ ներկայացրել է համակարգի նոր գործիքները և քննարկել էլեկտրոնային առողջապահության հետագա քայլերը։

Արտակ Ջումայանը Մեղրիի ԲԿ֊ում նաև պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։

--00—ՅՄ