ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
Հունվարի 19-ին Սյունիքի մարզպետարանում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ։
Քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում նաև գյուղատնտեսական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել է փոխնախարար Արման Խոջոյանը։
Այնուհետև նախարար Քերոբյանը առանձնազրույցներ է ունեցել մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
--00—ՄՀ