Մինսկի և Բաքվի բարեկամությունը երրորդ երկրների դեմ չէ. Լուկաշենկոն` Ադրբեջանի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News

բելառու

Մենք ընկերներ չենք երրորդ երկրների դեմ, մենք մեր գործն անում ենք հանուն մեր ժողովուրդների ։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը։

Լուկաշենկոն շեշտել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին դասվում է Բելառուսի համար ամենամտերիմ երկրների շարքին։

Բելառուսի ղեկավարը շեշտել է Ադրբեջան իր այցի ժամանակ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Նա նաև ասել է, որ Մինսկը և Բաքուն փոխադարձաբար աջակցում են միմյանց միջազգային հարթակներում և նրանց բարեկամությունը երրորդ երկրների դեմ չէ։ 

--00—ԼՀ