ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Հաշվի առնելով Հայաստանին Մոսկվայից հնարավորինս օտարելու Արևմուտքի ակնհայտ ջանքերը, ստիպված եմ էմոցիոնալ կերպով նշել, որ լայն իմաստով Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ, քան Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։
«Դրա պատճառները բազմաթիվ են՝ պատմությունից ու արյունակցական կապերից մինչև տարածաշրջանային անվտանգության առաջնահերթություններ: Լրջորեն մտածելու ժամանակն է»,-ասել է նա։
--00—ՅՄ