ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Ռուս-հայկական հարաբերությունը չեն ընդհատել և չեն էլ կարող ընդհատվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունն այն մասին, որ Փաշինյանը հանձնարարել է պետական կառույցներին վերականգնել կապերը Ռուսաստանի հետ և մասնակցել համատեղ միջոցառումներին։
«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն է, մենք շատ նմանություններ ունենք, և՛ երկկողմ, և՛ պատմական, և՛ մշակութային, և՛ Եվրասիական տնտեսական համայնքի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիայի համատեղ մասնակցության առումով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
--00—ՅՄ