Արևմուտքը դրդում է ՀՀ-ին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News

աա.j

Արևմուտքը դրդում է Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից Բաքվի հետ ապագա հարաբերությունների հարցում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Աստանայում Անվտանգության մարմինների ղեկավարների և ԱՊՀ հատուկ ծառայությունների խորհրդի 55-րդ նիստում։ Այս մասին փոխանցում է Sputnik Արմենիան։

Ձգձգելով Երևանի և Բաքվի բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է առաջնորդել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը` դե յուրե ՄԱԿ-ի և դե ֆակտո ՆԱՏՕ–ի հովանու ներքո։

Անդրկովկասում ՆԱՏՕ–ի ամրապնդումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը։

--00—ԼՀ