ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հայաստանի նախկին նախագահներին, խորհրդարանական ընդդիմությանը «հեռանալու» կոչեր անողները գտնվում են «նիկոլական» օրակարգի մեջ, վերջին օրերին այս քարոզչությունը հատկապես ակտիվացել է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը վերհիշեց մի հումորապատում, երբ «գյուղացիները որոշում են, որ պետք է պատժեն ոչ թե գյուղի ցանքատարածքները ավիրած հարբած տրակտորիստին, այլ գյուղի սափրիչին, որովհետև այդ մասնագիտության տեր երկու մարդ կա գյուղում» ու կոչ արեց սլաքները ուղղել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլ ոչ թե ընդդիմության։
Ըստ նրա, բոլոր այն մարդիկ, որոնք արտահերթ ընտրություններ են ցանկանում, պետք է քննադատեն ոչ թե ընդդիմությանը, որի որոշումից չէ կախված այդ գործընթացը, այլ հասնեն Փաշինյանի հրաժարականին, ինչից հետո հաստատ արտահերթ ընտրություններ կլինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ