ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Աֆղանստանի բնակչության գրեթե մեկ երրորդը տառապում է թերսնումից, և երեխաների մոտ 6%-ը մահանում է մինչև հինգ տարեկանը սննդի պակասից և անառողջ կենսապայմաններից: Նման տվյալներ է պարունակում Գլոբալ սովի ցուցիչի վերջին զեկույցը, որը կիրակի օրը հրապարակվել է աֆղանական լրատվամիջոցների կողմից։
Զեկույցում, որն անդրադառնում է 127 երկրներում սովի հետ կապված իրավիճակին, նշվում է, որ Աֆղանստանը տարվա ընթացքում վատթարացրել է իր դիրքերը՝ իջնելով երկու աստիճանով՝ 30,8 միավորով զբաղեցնելով 116-րդ տեղը։
2023 թվականին այս երկիրը 30,6 միավորով զբաղեցրել է 114-րդ տեղը։
--00—ՅՄ