ՆԱՏՕ-ի իրական նպատակն է Հարավային Կովկասը վերածել Ռուսաստանի հետ առճակատման թատերաբեմի․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ՆԱՏՕ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում ապակառուցողական բնույթ է կրում։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ՆԱՏՕ-ի իրական նպատակն է տարածաշրջանը վերածել Ռուսաստանի հետ առճակատման թատերաբեմի, բախումներ հրահրել երկրների միջև, իսկ հետո դրանից իր շահը ստանալ: Նա նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ տարածաշրջանում որոշումները պետք է ընդունեն հենց տարածաշրջանի երկրները։ 


 

--00—ՍՊ