Միայն զենք գնելով չէ, պետք է այն կիրառել սովորել, երեք տարի զորավարժություն չի իրականացվել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Պատերազմից անցել է երեք տարի, բայց ոչ մի զորավարժություն չի իրականացվել, զենք գնելը դեռ անվտանգության բարձրացման նիշ չէ։ Հայտարարվում է սպառազինման մասին, միայն զենք գնելով չէ, պետք է նոր ձեռքբերված զենքերը փորձարկվեն և սովորեն կիրառել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանը։ 

Խոսելով պատերազմից հետո Ադրբեջանի կողմից գրաված 208ք/կմ տարածքի և այն հայտարարությունների մասին, թե սահմանազատման արդյունքում նրանք դուրս կգան ՀՀ տարածքից, փորձագետը նկատեց՝ իր գնահատմամբ, իրատեսական չէ, որ Ադրբեջանը դուրս կգա այդ տարածքից, նրանք հաստատվել են այնտեղ, թիկունքի հետ կապի մեջ են, սննդի, զենքի խնդիրները հեշտությամբ կարողանում են լուծել։ 

«Ադրբեջանը մինչև ատամները իզուր չի զինվում, նրանք 2020-ից հետո ռազմական գնումներն ավելացրել են, զարգացրել են ռազմարդյունաբերությունը, նրանց բյուջեի առյուծի բաժինը պաշտպանական ոլորտին է տրված»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ