ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
«Հըզբոլլահ» շարժման օրենսդիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Նաիմ Քասեմին։ Այս մասին հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։
««Հըզբոլլահի» օրենսդիր խորհուրդը շարժման նոր գլխավոր քարտուղար է ընտրել շեյխ Նաիմ Քասեմին, ով Աստծո օգնությամբ կշարունակի կրել մեր դրոշը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան սպանվեց սեպտեմբերի 27-ին Բեյրութի հարավային շրջաններին իսրայելական հարվածների հետևանքով, իսկ արդեն հոկտեմբերի 4-ին սպանվեց նաև Նասրալլայի իրավահաջորդը՝ նրա եղբայր Հաշեմ Սաֆի ադ-Դինը։
--00—ՅՄ