ՄԱԿ-ը նշում է, որ «Հըզբոլլահը» խաղաղապահների դիրքերն օգտագործում է որպես ապաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Capture

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնն ասել է, որ «Հըզբոլլահ» շարժումը օգտագործում է համաշխարհային կազմակերպության խաղաղապահների դիրքերը Կապույտ գծում որպես թաքստոց, և որ Իսրայելը հետաքննում է ՄԱԿ-ի զորքերի մասնակցությամբ «միջադեպը»:

Կիրակի օրը Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահները հայտնել են, որ երեք իսրայելական ստորաբաժանումներ հատել են Կապույտ գիծը և մտել Լիբանանի տարածք Ռամյա գյուղի մոտ։ Ի թիվս այլ բաների, իսրայելական տանկերը ոչնչացրել են ՄԱԿ-ի կայան տանող գլխավոր դարպասը և մտել այնտեղ։

«Հարավային Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի զինվորների հետ կապված միջադեպի մանրամասները ներկայումս հետաքննվում են: Հըզբոլլահի ահաբեկիչները օգտագործում են ՅՈՒՆԻՖԻԼ-ի դիրքերը որպես թաքստոցներ», - ասվում է հայտարարության մեջ։

--00—ՅՄ