ՌԴ նախագահը հետևել է միջուկային զենքի զսպման ռազմավարական ուժերի վարժանքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

7893641

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետևել է միջուկային զենքի զսպման ռազմավարական ուժերի վարժանքներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը վարժանքներին հետևել է Կրեմլի իրավիճակային կենտրոնից՝ տեսակապի միջոցով։

Նա նշել է Մոսկվայի հավատարմությունը այն դիրքորոշմանը, որ միջուկային զենքը մնում է Ռուսաստանի անվտանգության ապահովման վերջին և բացառիկ միջոցը։ Միաժամանակ, միջուկային եռյակը, ինչպես նշել է ՌԴ ղեկավարը, հուսալիորեն երաշխավորում է երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

Պուտինն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը մտադիր չէ «ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ»։

--00—ՅՄ