Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման նախադրյալներ կան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

շ.jpg

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ թեև իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ, այդուհանդերձ, Մոսկվան իրավիճակի բարելավման նախադրյալներ է տեսնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ժամանակ։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը Հարավային Կովկասում, ապա իրավիճակը շարունակում է մնալ բարդ, սակայն դրա բարելավման նախադրյալները կան։ Դրան խոչընդոտում են արտաքին խաղացողները, առաջին հերթին՝ արևմտյան երկրները, որոնք, մեղմ ասած, ոչ բարյացկամ նպատակներ են հետապնդում։ Սա կրկին հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ»,- ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը։ Մոսկվայում կայացած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

--00—ԼՀ