Պաշտպանում ենք հայ-ադրբեջանական կարգավորման ցանկացած կառուցողական գործընթաց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

ղա

«Վրացական կողմը պաշտպանում է հայ-ադրբեջանական կարգավորման ցանկացած կառուցողական գործընթաց», - այսօր Թբիլիսիում, Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների բարեկամական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ:

--00—ԼՀ