Հայրավանքի 43-ամյա բնակչի տան չհրկիզվող պահարանում փամփուշտներ ու թմրամիջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2024-11-18_15-55-21

Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով այցելել են Հայրավանք բնակավայրի բնակիչ 43-ամյա տղամարդու առանձնատուն։ Չհրկիզվող պահարանում եղել են ողորկափող և ակոսափող հրացաններ, օդաճնշիչ ատրճանակ։ 

Ոստիկանները պահարանում հայտնաբերել են շուրջ 7 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տանտերը պահարանի տեսանելի հատվածից իրավապահներին է ներկայացրել նաև ապօրինի պահվող ինքնաձիգի 95 փամփուշտ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

--00—ՅՄ