ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Հովիկ Աղազարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ ԱԺ նախագահը տվել է համաձայնություն։ ArmLur.am-ը ներկայացնում է Հովիկ Աղազարյանի գործով հատվածական սղագրությունը, որը կցված է Աննա Վարդապետյանի կողմից ներկայացված միջնորդության փաստաթղթին։
Գոհար Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արամը իր մոտ ընկերուհի Ռուզաննայի եղբայրն է։ Արամից տեղեկացել է, որ կան ներդրողներ և ցանկանում են կառուցել շենք։ Արամը ծանոթացել է Հովիկ Աղազարյանի հետ և այդ հարցով դիմել նրան, սակայն Հովիկ Աղազարյանը նրան խաբել է, վերցրել է 23 000 ԱՄՆ դոլար գումար շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարցը լուծելու համար, սակայն այդ գործընթացն էլ ձգձգել է, իսկ այն անձինք, ովքեր այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել։
Իր ներկայությամբ Արամը զանգել է Հովիկ Աղազարյանին և կայացած զրույցի ընթացքում վերջինս չի հերքել, որ գումարները վերցրել է, սակայն հայտնել է, որ գումար չունի որպիսի վերադարձնի, կարող է ինքը խոսել այն մարդկանց հետ, ովքեր Արամին գումար են տվել։ Գոհար Սարգսյանը հայտնել է նաև, որ այդ մասին պատմել է իր ծանոթ Հայկ Նազարյանին և նրան ծանոթացրել Արամի հետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ