Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն է. Փեզեշքիան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2024-12-02_17-13-16

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և Իրանի նրա պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները և Դամասկոսի ու Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ 

Սիրիական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելը Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն է։ Փեզեշքիանն ընդգծել է Իրանի շարունակական աջակցությունը Սիրիայի կառավարությանը և ժողովրդին։

«Մենք հավատացած ենք, որ Սիրիան ևս մեկ անգամ կհաղթահարի սիոնիստական ռեժիմի դավերը երկրի անվտանգության և կայունության դեմ, և այս ճանապարհին կանգնած ենք Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ