Փեզեշքիանը հաստատել է, որ Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի կունենան միջնորդների միջոցով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

.

Օմանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները տեղի կունենան միջնորդների միջոցով, այլ ոչ ուղիղ, ինչպես նախկինում պնդել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին հայտարարել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«(Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս) Արաղչին Օմանում ԱՄՆ ներկայացուցիչների հետ անուղղակի բանակցություններում կշարադրի գերագույն առաջնորդի հրահանգները», - մեջբերում է Փեզեշքիանի խոսքը նրա մամուլի ծառայությունը։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ապրիլի 12-ին նախատեսված բանակցությունները տեղի կունենան ուղիղ ձևաչափով։ Հաջորդ օրը այդ նույն պնդմամբ հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Իրանի ԱԳՆ-ն, իր հերթին, հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Թեհրանը մտադիր չէ առանց միջնորդների շփվել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ն ժամանակին խախտել է միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը։


--0--ԱՀ