Իրանը ցանկանում էր բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, բայց Խամենեին դեմ էր. Փեզեշքիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

photo_2025-03-02_20-39-18

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ելույթ ունենալով երկրի էկոնոմիկայի նախարարի իմփիչմենթի կապակցությամբ խորհրդարանում, ասել է, որ մտադիր էր վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային համաձայնագրի և Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացման շուրջ, սակայնԳերագույն առաջնորդ Ալի Խամենեին դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ երկխոսությանը։

«Ես կարծում էի, որ մենք պետք է երկխոսենք (ԱՄՆ-ի հետ - խմբ.), բայց երբ գերագույն առաջնորդը (այաթոլլա Ալի Խամենեին - խմբ.) ասաց, որ չպետք է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, մենք ի վերջո հայտարարություն արեցինք, որ չենք երկխոսելու Ամերիկայի հետ», - մեջբերում է իրանական պետական ​​IRNA գործակալությունը Փեզեշքիանի խոսքերը։

--00—ՅՄ