ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Հարավային Աֆրիկայում ավիաշոուի ժամանակ տուրբոռեակտիվ ինքնաթիռ է կործանվել, օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է News24 տեղական լրատվական պորտալը։
«Օդաչուն մահացել է այն բանից հետո, երբ ինքնաթիռը, որը նա վարում էր, վթարի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ»,- հայտնում է պորտալը։
News24-ի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը կեսօրին։ West Coast ավիաշոուի ժամանակ MB-326-ը պտտվել է օդում՝ նախքան գետնին բախվելը: X սոցցանցում և տեղական լրատվամիջոցներում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է ինքնաթիռի կործանման պահը և աղետի վայրից բարձրացող սև ծուխը։
--00—ՅՄ