ԱՍՀ նախարարը Քենթի արքայազնին հրավիրել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Capture

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցա Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ, հայտնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Քննարկեցինք հետագա համագործակցության ուղղությունները՝ անդրադարձ կատարելով 2023 թ․ ստորագրված եռամյա հուշագրի դրույթներին։ Դիտարկեցինք նաև Հայաստանում նախատեսվող երեխաների խնամատարության տարածաշրջանային երկրորդ համաժողովի կազմակերպման հնարավորությունները։   

Երեխաների խնամատարության ինստիտուտի հանրահռչակման և զարգացման համար արքայազն Մայքլն առաջարկեց հանդես գալ համատեղ նախաձեռնություններով նաև Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրներում։

Արքայազնը նաև սիրով ընդունեց հրավերս՝ առաջիկայում Հայաստան այցելելու վերաբերյալ»։

--00—ՅՄ