Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է խաղաղության

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

photo_2024-12-09_11-34-02

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է New York Post պարբերականին՝ անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը։

«Նա ցանկանում է խաղաղություն հաստատել։ Սա նոր բան է։ Նա հրադադար է ուզում։ Նա խաղաղություն է ուզում։ Մենք մանրամասները չենք քննարկել: Նա կարծում է, որ եկել է ժամանակը, և (ՌԴ նախագահ) Պուտինը նույնպես պետք է մտածի, որ ժամանակն է, որովհետև երբ կորցնում ես 700 000 մարդու, ուրեմն ժամանակն է։ Այս ամենը չի ավարտվի, մինչև խաղաղություն չլինի», - ասել է Թրամփը New York Post-ին հեռախոսով։

«Ես հայեցակարգ եմ ձևավորում, թե ինչպես վերջ տալ այդ ծիծաղելի պատերազմին», - հավելել է Թրամփը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ