ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Ուկրաինացիներն արհամարհում են Զելենսկիին և չեն քվեարկի նրա օգտին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։
«Ուկրաինացիները չեն քվեարկի նրա օգտին, նա արհամարված է, ուստի, չի ցանկանում ընտրություններ անցկացնել։ Թրամփն իրավացիորեն որոշել է անտեսել այն և խաղաղության հասնել՝ անկախ նողկալի, զանգվածային կոռուպցիոն մեքենայից, որը սնվում է մահացած ուկրաինացի զինվորների մարմիններով»:
Հիշեցնենք՝ Թրամփը Զելենսկիին դիկտատոր էր անվանել Ուկրաինայում ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու համար։
--00—ԱՊ