ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո բառացիորեն և փոխաբերական իմաստով կերել է նրա ընթրիքը։
«Նա բառացիորեն և փոխաբերական իմաստով կերել է նախագահ Զելենսկու ընթրիքը: Դա նրա (Թրամփի) որոշումն էր (չեղարկել Զելենսկու հետ պաշտոնական ընթրիքը)»,- ասել է Լիվիթը՝ անդրադառնալով Fox News-ի հաղորդավարի համապատասխան հարցին:
Ճաշացանկը ներառում էր հավի միս, աղցան և կրեմ-բրյուլե, իսկ դրա լուսանկարը հրապարակել էր ԱՄՆ նախագահի օգնական Դեն Սկավինոն:
--00—ՅՄ