ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տպավորված է Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ փոխնախագահ Ջեյ Վենսի պահվածքից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թրամփը նշել է, որ Մայքլ Փենսը, ով պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետում եղել է փոխնախագահ, չէր կարող վարվել այնպես, ինչպես Վենսը։
Թրամփին և Վենսին զայրացրել է Զելենսկու կենտրոնացումը ավելի լայն խաղաղության համաձայնագրի շուրջ, այլ ոչ թե օգտակար հանածոների մասին համաձայնագրի ստորագրման, ասել են Սպիտակ տան պաշտոնյաները:
--00—ՅՄ