ՔՊ-ում միայն «բանկա-բութուլկաներ» չեն, կենդանության նշաններ տվողներ կան. Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 11, 24News

ՔՊ-ում որոշները կենդանության նշաններ են ցույց տալիս, «բանկա-բութուլկաներից» բացի կան բացառություններ։ Չի կարելի մարդու անձնական նամակագրությունը տարածել, անթույլատրելի է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային գործիչ, բժիշկ Հայկ Մանասյանը։ 

«ՔՊ-ում կոլխոզ է տիրում, մեկի անձնական ինֆորմացիան վերցրել են ու քննարկել, տարբեր լծակներ են օգտագործում պատգամավորի դեմ, ուզում են իրենց ամբիցիաները բավարարել։ Մյուս կոլխոզնիկները դժգոհ են, բայց վախենում են բարձրաձայնել, մյուսներն էլ «թամաշա» են անում»,- ընդգծեց Մանասյանը։ 

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, Մանասյանը նկատեց, որ կուլակաթափությունը հերթական անհեթեթությունն է, որով ժողովրդի գլուխը զբաղեցնում են, ժողովրդին ասում են՝ քո նախանձը կբավարարենք։ «Ա՛յ միամիտներ, որ թալանը հետ բերեն, ձե՞զ են վերադարձնելու, ձեր պահանջները վերանայեք, պահանջեք հզոր տնտեսություն, վեցուկես տարում ինչ են հետ բերել, որ փոփոխություն եք սպասում»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ