ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Մենք պետք է մեր արտաքին քաղաքականությունը կառուցենք պրագմատիկ հաշվարկների վրա։ Այդ հաշվարկներով՝ կեսն ասում է՝ դեպի Արևմուտք, կեսը՝ դեպի ՌԴ, մի մասն էլ, թե երկուսի հերն էլ անիծած, պետք է անկախ լինենք ու կռվենք։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։
Նրա խոսքով՝ այդ հաշվարկները փոխվել են, հատկապես Ղազախստանի վերջին դեպքերի և մասնավորապես Ուկրաինայում տեղի ունեցողից հետո։
«Սա մի աշխարհաքաղաքական հավասարում է, որտեղ այս երկու երկրներում տեղի ունեցած և շարունակվող դեպքերը լուրջ զգոնացում են մտցնում։ Եվրոպայի արձագանքն Ուկրաինայի դեպքերին, սանկցիաները ՌԴ-ի դեմ սովորական ուկրաինացու համար, միևնույն է, թե ՌԴ-ում ինչ-որ օլիգարխից իր յախտան կխլեն, թե՝ ոչ, նա մնում է գաղթական, զոհվողն էլ զոհվում է։ Այս տվյալները հուշում են, որ այս տարածաշրջանային հավասարումը թեքվում է դեպի «ռուսի հետ խելոք մնացեք», «ռուսի հետ կատակներ չանեք» արդյունքի կողմ»,-նշել է բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։