ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 13, 24News

ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան։ Այս մասին այսօր ՌԴ-ում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ներկայում ապահովում է կազմակերպության անդամ երկրների տնտեսական զարգացման դինամիկան։ 
Ժամանակակից իրողությունների համատեքստում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը՝ ապահովելով տարբեր մասշտաբների ներդրում մեր երկրների տնտեսական աճի դինամիկայի մեջ»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ