ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 13, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առկա են խմորումներ՝ այլ կերպ ասած «փողի բազառ»։ Նրանց ճնշող մեծամասնությունը 2018-ին իշխանական մարմիններում հայտնվեցին նույն սոցիալական միջավայրից, իսկ այսօր շատերը հասկանում են, որ իրենք ունեն X փող, իսկ մյուսները՝ 10 կամ 50 անգամ ավել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի, այս հարցը հատկապես սրվում է այն պարագայում, երբ «փող չաշխատածները» հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականության, դրա բերած աղետալի հետևանքների համար պատասխանատու են հավասարապես մյուսների՝ «ավելի շատ փող աշխատածների» չափ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ