ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Ներքին Հանդի գործողություններից առաջ հակառակորդը սկսել էր տեղեկատվական գործողություններ ծավալել, որոնք սովորաբար հիմք են հանդիսանում հետագայում մարտական գործողություններ սկսելու համար։ ՊՆ-ն պետք է նախապատրաստվեր, քանի որ թշնամու գործողությունները վկայում էին առաջիկայում նախապատրաստվող ագրեսիայի մասին, որն, ի դեպ, տեղի ունեցավ Հայաստանի օկուպացված տարածքից։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Պետք էր պարզել, թե ինչու համապատասխան գործողություններ չեն կատարվել, ինչու զինվորները չեն նախազգուշացվել, համապատասխան ստորաբաժանումները գործի ինչու չեն դրվել», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ