ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Ես չեմ ասում, թե Նիկոլ Փաշինյանը 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո անպայման պետք է ինքնասպան լիներ, սակայն այս տարիների ընթացքում նա իրականում հրաժարականներ տալու հնարավորություն ուներ, որպեսզի կանխեր պետության կործանման ընթացքը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, տնտեսագետ Դավիթ Անանյանը։
Խոսելով իշխանությունների առաջարկի մասին՝ ընդունել նոր Սահմանադրությունը, մեր զրուցակիցը նկատել է, որ այս ամենը հիշում է «հիմար կկվի» մասին պատմությունը, որ անընդհատ «տալիս է իր ձագերին»։ «Մենք իրենց գոյության ու վերատադրման, վարքագծի, հարմարվողականության, իրենց ֆիզիկական գոյությունը քարշ տալու հետևանքներին ենք ականատես լինում», - հավելել է Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ