Երբ կվերսկսվեն «Հայկական ավիաուղիների» հետաձգված չվերթերը․ ներկայացուցիչը ժամկետներ է ասել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ին.j

Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության մի շարք ուղղություններով հետաձգված և չեղարկված չվերթերը մի քանի օրից կվերսկսվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ավիաընկերության մամուլի քարտուղար Դիանա Կարապետյանը հայտնեց, որ Սերբիայում տեխսպասարկում՝ C-check (օդանավի պլանային ստուգում, որը 2 տարին մեկ պարտադիր է բոլոր օդանավերի համար) անցնող օդանավը Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ, և չվերթերը կվերականգնվեն սահմանված ժամանակացույցով։

«Հնարավոր է՝ օդանավը հենց վաղն էլ արդեն Երևանում լինի, ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ»,- նշեց մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 14-ից «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ինքնաթիռների տեխնիկական սպասարկման պատճառով ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները, իսկ նոյեմբերին հայտնել էին դրանք դեկտեմբերի 9-ին վերսկսելու մասին։ Դեկտեմբերի 12-ին ավիաընկերությունը կրկին հայտարարություն տարածեց, որ չվացուցակում փոփոխություններ են արվել՝ ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով։

«Ցավոք, Հայաստանում լիցենզավորված նման ընկերություն չկա, հայկական օդանավերը ստիպված են մեկնել արտերկիր պլանային տեխնիկական աշխատանքների կատարման համար։ Տվյալ դեպքում օդանավը Սերբիայի Բելգրադ քաղաքում է, պայմանագրային պարտավորություններից և կոմերցիոն գաղտնիքից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հրապարակել։ Տեխսպասարկման ընթացքում եղան որոշակի ժամկետների խախտումներ, ինչի պատճառով էլ մենք ստիպված եղանք որոշ թռիչքներ հետաձգել կամ չեղարկել»,- հայտնեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ բոլոր ուղևորներին, ում չվերթերը չեղարկվել է ավիաընկերության կողմից, առաջարկվել է գումարի ամբողջական վերադարձ կամ ամսաթվի փոփոխություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ