«Azimuth Airlines»-ը սկսել է Աստրախանից Երևան ուղիղ չվերթներ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ինքնաթիռ

«Azimuth Airlines»  ավիաընկերությունը սկսել է ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնել Աստրախանից Երևան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Russian Aviasion»-ը, Աստրախան-Երեւան -Աստրախան չվերթներն իրականացվում են շաբաթական մեկ անգամ ամեն երեքշաբթի՝ ժամանակացույցի համաձայն:

Տոմսերը և ժամանակացույցը հասանելի են «Azimuth Airlines» ավիաընկերության պաշտոնական կայքում:

--00--ԱԹ