Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

photo_2024-12-19_16-00-2

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Լիբանանի վարչապետ Նեջիպ Միքաթինի հետ։ Հանդիպմանը կողմերը  քննարկել են Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները և որոշել համատեղ գործել Սիրիայի հարցում։

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը նշել են. «Սիրայում այժմ նոր ժամանակաշրջան է և որպես Սիրիայի երկու կարևոր հարևան համակարծիք ենք միասին գործելու հարցում»։

Էրդողանը նշել է, որ Սիրիայի կայունությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի կայունության համար և Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ