ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել հանրապետության քաղաքացիներին լքել Լիբանանը տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով և չմեկնել այս երկիր, եթե խիստ անհրաժեշտություն չկա։ Այս մասին ասվում է նախարարության «X»-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Լիբանան մեկնելուց, լինել զգույշ և անհարկի չայցելել Նաբաթիա, Հարավային Լիբանան, Բեքաա և Բաալբեկ-Գերմել նահանգներ, ինչպես նաև նրանց, ում համար պարտադիր չէ լինել Լիբանանում, թողնել այն, քանի դեռ հնարավոր թռիչքներ են իրականացվում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ