ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թեհրան կատարած պաշտոնական այցից հետո մեկնել է Լիբանան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Բեյրութ կատարած այցի վերաբերյալ Չավուշօղլուն գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Լիբանանում է գտնվում նոր կառավարության հետ պաշտոնական հանդիպումներ անցկացնելու նպատակով։
Չավուշօղլուն հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Էմին Սելամին։ Նա հայտարարել է, որ թուրքական կողմը շարունակելու է համագործակցությունը Լիբանանի հետ տնտեսական կայունության համար։
Այցի շրջանակում Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ է ունենալու նաև Լիբանանի նախագահ Միշել Աունի, վարչապետ Նեջիբ Միքաթի և արտգործնախարար Աբդալլահ Բուհաբիբի հետ։
--00--ԱԹ